Բանաններ էինք առել ու լրիվ մոռացել դրանց մասին: Մնացել
սևացել էին ու կորցրել իրենց ապրանքային տեսքը: Նենց էլ հասել էին` կպնում էի, փխլվում
էին: Հարց առաջացավ` ի՞նչ անել դրանց հետ: Հենց էդ ժամանակ էլ հիշեցի էս բաղադրատոմսի
մասին: Ըհը, առիթ ա: Համ էլ մաֆֆինների՞ց էլ հեշտ բան` ինչ կա-չկա խառնում ենք իրար
ու պրծ ;) Մածունի հետ էլ իսկն են :)
Մաֆֆինների համար տանը պատահականորեն պիտի լինի գոնե 180գ
ալյուր, 100գ վարսակի փաթիլ (овсяные хлопья), 1 ձու, 80գ շաքարավազ, 180մլ կաթ, 3
լա~վ հասած բանան, 80մլ ձեթ (իմը` եգիպտացորենի ա), 1թեյի գդալ սոդա, ½ թեյի գդալ աղ
ու վանիլ:
Վերցնում ենք երկու խորը աման կամ թաս: Մեկի մեջ խառնում
ենք ալյուրը, սոդան, աղը, շաքարավազն ու վարսակի փաթիլները: Մյուսում` ձուն, կաթը,
ձեթը, բանանների խյուսն ու վանիլը: Հետո էդ երկու ամանների պարունակությունը միացնում
ենք իրար: Եթե շոկոլադի սիրահար եք, վերցրեք մոտ 100գ շոկոլադ, փշրեք մանր կտորների
ու դա էլ լցրեք խմորի մեջ:
Թեթևակի խառնելուց հետո մաֆինները լցնում ենք փոքր ամանիկների մեջ ու դնում նախօրոք 200-ի վրա միացրած ջեռոցը: Մոտ 20 րոպեից կթխվեն:
Հա, չմոռանաք, որ սրանք ՄԱՖՖԻՆՆԵՐ են: Հարիչ մեզ պետք չի, օգտագործում ենք միայն գդալ :)
Էս չափաբաժնից ստացվում ա մոտ 15 հատ շաաաատ համով մաֆֆին:
Իդեպ, թխեք այնքան, ինչքան որ կուտեք հենց էդ օրը, քանի որ հաջորդ օրը մաֆֆինները ձեզ այնքան էլ համով չեն թվա ;)


No comments:
Post a Comment