Էս բաղադրատոմսն ինետում տարածված ա որպես “արագ խաչապուրի”, բայց իրեն հարգող ցանկացած իսկական, ավանդական խաչապուրի մինչև հոգու խորքը կվիրավորվի, եթե տեսնի այն ;) Արդարությունը վերականգնելու համար իրերը կոչենք իրենց անունով, ինչը բոլորովին էլ չի ազդի փաստացի բլիթի համի վրա: Ու բլիթն էլ լիովին իրավունք կունենա հայտնվելու ինչպես իմ բլոգում, էնպես էլ ձեր սեղաններին :)
Բաղադրատոմսը շատ հեշտ ա ու նույնիսկ հարիչի կարիք չի զգացվում:
Բլիթի համար պետք ա 200 գրամ թթվասեր, 2 ձու, 200 գրամ չոր պանիր, 2 լիքը ճաշի գդալ (с горкой) ալյուր, մի փոքր էլ սամիթ:
Ձուն խփում ենք ու վրան լցնում թթվասերը: Հետո ավելացնում ենք քերած պանիրը, ալյուրն
ու մանր կտրատած սամիթը: Մի հատ էլ լավ խառնում ենք, լցնում ձեթապատ թավաի մեջ, փակում
կափարիչն ու դնում թույլ կրակի վրա: Երբ բլիթի
մի կողմը կկարմրի, այն պետք ա շրջել, որ մյուս կողմն էլ եփի:
Եթե հավանեցիք բաղադրատոմսը, հետևեք իմ էջին նաև Facebook-ում :)

No comments:
Post a Comment