Ամռանն, երբ այսքան միրգ կա, ուղղակի հանցագործություն ա
մրգային թխվածքներ չսարքելը :) Առավել ևս, եթե ձեր ձեռքի տակ կա սենց հեշտ բաղադրատոմս
;)
Ինձ այս բաղադրատոմսը հասել ա որպես <<խնձորով տորթ>>, բայց ասեմ ձեզ, որ այն <<ունիվերսալ>> ա: Կարելի ա օգտագործել ծիրան, ելակ, դեղձ, բանան, տանձ.. Իսկ խնձորով տարբերակը կարելի ա պահել ձմռան համար: Տորթի խմորի մեջ մի թեյի գդալ դարչին կավելացնեք ու այն տաք թեյի հետ իսկը կլինի :)
Տորթի համար պետք ա 3 ձու, 1 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ
թթվասեր, 1 բաժակ ալյուր, 1 թեյի գդալ սոդա, վանիլ ու միրգ:
Որոշեք թե ինչ միրգ եք օգտագործելու ու հեռացրեք կեղևն, եթե
անհրաժեշտ ա:
Վերցրեք տորթի համար նախատեսված ամանն ու ձեթոտեք, ապա մեջը մի փոքր պաքսիմատ կամ ալյուր շաղ տվեք: Միրգը կտրատեք ու շարեք ամանի տակ: Նկատի ունեցեք, որ թխվելուց հետո տորթը պիտի շրջեք ու միրգը կբարձրանա վերև: Հենց այդ պատճառով էլ շարելուց մի մոռացեք տորթի արտաքին տեսքի մասին ;)

Ձուն մի լավ հարեք շաքարավազի հետ, վրան ավելացրեք թթվասերը,
վանիլն ու էլի մի փոքր հարեք: Ալյուրը մաղեք, սոդան լցրեք մեջն ու նոր ավելացրեք մնացածի
վրա: Այս անգամ անպայման գդալով խառնեք:
Վերջ: Խմորը պատրաստ ա:
Լցրեք այն մրգի վրա էնպես, որ միրգը ծածկվի ու դրեք նախօրոք 180-ի վրա միացրած ջեռոցը: Իդեպ, ցանկալի ա միացնեք միայն ներքևի տենը:
Տորթը թխվում ա մոտ 35 րոպե ու համարյա միշտ հաջող ա լինում :)

Հա, մի բան էլ: Երբ տորթը շրջեք, կարող ա էնպես ստացվի, որ
միրգը ծածկված լինի խմորով: Էդ դեպքում տորթը կարող եք զարդարել նաև թարմ մրգերով`
դրանից համը բացարձակ չի տուժի ;)
Էս թխվածքի խմորի մեջ կարելի ա ինչ ասես լցնել` կտրատած ընկույզ
ու նուշ, շոկոլադի քերուկ, չամիչ, մշկընկույզ
(мускатный орех)… Կարևորը` այս բոլորը մրգերի հետ ճիշտ համադրելն ա:

No comments:
Post a Comment