Wednesday, 15 August 2012

Համարյա դասական բիսկվիթ


Համոզված եմ, որ շատերն են պրոբլեմներ ունենում դասական բիսկվիթի հետ /ձու, շաքարավազ ու ալյուր/  ;)
Մեկ չի բարձրանում, մեկ բարձրանում ա, բայց հետո` իջնում, մեկ` մեջը հում մնում, մեկ` վրայից ձվի ուժեղ հոտ գալիս… Գլխացավանք ա… Էլ չեմ ասում, թե ինչ ժամանակ ու էներգիա ա ուտում սարքելու պրոցեսը` դեղնուցը առանձին ա պետք հարել, սպիտակուցն` առանձին: Հետո էնպես պետք ա իրար միացնել, որ սպիտակուցը չնստի:
Համբերատար ամեն ինչ անում ես, շունչդ պահած` դնում ջեռոցն ու… Թխվելուց հետո լավ բարձրացած թխվածքը մեկ էլ հանկարծ իջնում կպնում ա ամանի հատակին: Աաա~…
Եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող ա անցնում, թխվելու ընթացքում կյանքիդ կեսը գնում ա ;)

Բայց դե շատ համով բիսկվիթ ա :) Ի՞նչ անել, որ այն ստանալ առանց տառապելու:
Էս հարցն ինձ շատ տանջեց, մինչև ինետում գտա մի բաղադրատոմս, որն իրեն դրսևորեց լավագույն ձևով ;)
Ա-հա-վոր հեշտ խմոր ա ու ամենակարևորը` միշտ լավ ա ստացվում ;)

Բիսկվիթի համար պետք ա 4 ձու, 1 բաժակ /բաժակն 200 գրամանոց ա/ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 3 ճաշի գդալ ձեթ /ցանկալի ա, որ ձեթն անհամ լինի/, 3 ճաշի գդալ եռացրած ջուր, 1 թեյի գդալ սոդա ու վանիլ:

Ձուն մի հինգ րոպե հարում ենք շաքարավազի հետ, մինչև լավ բարձրանա: Հետո ավելացնում ալյուրը, սոդան, վանիլն ու խառնում: Հետո` ձեթն ու ջուրը, որն անպայման պիտի հենց նոր եռացած լինի:
Ամանի տակ թխվածքների համար նախատեսված թուղթ ենք դնում ու լցնում խմորը:


Ջեռոցը պետք ա նախօրոք միացնել 170-180-ի վրա /միայն ներքևի տենը/:
Բիսկվիթը թխվում ա մոտ 40 րոպե: Հեշտ ու հանգիստ ;)

No comments:

Post a Comment