Thursday, 2 August 2012

Անտառային ազնվամորու կոմպոտ



 


Մի շաբաթ Լոռիում անցկացնելուց հետո սիրահարվել եմ ոչ միայն էնտեղի հեքիաթային բնությանը, ծառ ու ծաղկի մեջ կորած կղմինդրե տանիքներով տնակներին, հզոր պատերով ամրոցներին ու վանքերին, այլ նաև անտառային ազնվամորուն ու դրա կոմպոտին ;)

Անտառային ազնվամորին ուրիշ ա ;)
Ճիշտ ա, ավելի մանր ա, բայց անհամեմատ ավելի քաղցր ու համով ա, քան այն, որն աճում ա տների բակերում :)


Մի դույլ ազնվամորի հետներս բերեցինք Երևան: Մի մասը, բնականաբար, կերանք ;) Մյուս մասը սառեցվեց` ձմռանը մաֆֆիններն ու տորթերը համով բաղադրիչ կունենան :) Օրինակ հենց մրգային տորթը:
Իսկ մնացածը, որը ճանապարհին կորցրել էր իր <ապրանքային> տեսքը, դառավ կոմպոտ:


Կոմպոտ եփելը բարդ բան չի, երևի ինքներդ էլ գիտեք..
Էմալապատ ամանի մեջ լցրել եմ ազնվամորին, վրան եռման ջուր ու շաքարավազ ավելացրել (աչքաչափով) ու դրել գազօջախին:
Կոմպոտները շատ եռացնել պետք չի: Վիտամիններին զոռով կսպանենք ;) Էնպես որ, հենց եռացել ա, վերցրել մի կողմ եմ դրել ու թողել, որ սառչի:



Գույնը, համը...մմմմ :))))

իմ էջը Facebook-ում :) 

No comments:

Post a Comment