Friday, 17 August 2012

Սպիտակ տորթ


Էս տորթն իրականում անուն չունի :))) Էնքան ասեցի` էն սպիտակ տորթը, մինչև որոշեցի տենց էլ անվանել ;)

Տորթի հիմքը <համարյա դասական բիսկվիթն> ա, որի մասին գրել էի նախորդ անգամ:
Այդ բաղադրատոմսով էլ պատրաստում ենք բիսկվիթը (
4 ձու, 1 բաժակ /բաժակն 200 գրամանոց ա/ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 3 ճաշի գդալ ձեթ, 3 ճաշի գդալ եռացրած ջուր, 1 թեյի գդալ սոդա ու վանիլ):

Միջուկի համար մեզ պետք ա մեկ հատ բանան, 200 գրամ կաթնաշոռ, 100 գրամ թթվասեր, շաքարի փոշի, վանիլ ու որևէ լիկյոր:
Մեկ էլ մեզ պետք կգա ևս մի բանան, սպիտակ շոկոլադի սալիկ /մոտ 100-150 գրամ են լինում/, 20 գրամ կարագ ու 2 թեյի գդալ թթվասեր:

Կաթնաշոռն ու թթվասերը խառնում եք ու վրան լցնում շաքարի փոշին` ըստ ճաշակի: Քաղցրասերները` անխիղճ շատ, մնացածը` չափի մեջ ;)
Էդ բոլորը մի լավ հարում եք, հետո, շարունակելով հարել` ավելացնում վանիլն ու մի 2-4 թեյի գդալ լիկյոր: Իմը` դեղձի էր:
Կարող եք մի կես բաժակ մանրացրած ընկույզ էլ ավելացնել:
Տորթի միջուկը պատրաստ ա:

Երբ բիսկվիթը թխվի ու սառի, այն պետք ա կիսել երկու շերտի:
Առաջին շերտի վրա համաչափ տարածեք կաթնաշոռով միջուկը: Հետո մի բանանը կտրտեք նեղ շերտերի ու շարեք միջուկի վրա: Ծածկեք երկրորդ շերտով: Մի փոքր սեղմեք վերևից, որ շերտը լավ նստի միջուկի վրա, ապա կտրատեք երկրորդ բանանն ու շարեք վերևի շերտի վրա:



Ամանի մեջ լցրեք կոտրատած սպիտակ շոկոլադը, կարագը, թթվասերն ու դրեք շատ թույլ կրակի վրա: Եթե անընդհատ խառնեք, ապա շատ արագ կստանաք միասեռ զանգված, որով էլ պիտի ծածկենք մեր տորթի երկրորդ շերտի վրա շարված բանանները:


Մինչև ուտելը տորթը մի երկու ժամով թողեք սառնարանում` էդպես կաթնաշոռով միջուկն ավելի համով ա դառնում ;)

No comments:

Post a Comment