Էս բաղադրատոմսը գտել եմ մի շվեդական բլոգի ֆեյսբուքյան էջից
:) Այ էստեղից` The Homebakery :
Պեչիկներն իրոք շատ համով են, թեթև ու փխրուն: Ու ինչպես միշտ` շատ հեշտ ու արագ բաղադրատոմս ա: Հեսա կգրեմ ու կգնամ կակաո սարքելու` իդեալական լրացում <<Վանիլային երազ>>ի համար ;)
Իդեպ, եթե որոշեք թխել, կբացահայտեք խանութում վաճառվող շատ պեչիկների գաղտնիքները ;) Էլ չեմ ասում, որ տան թխածն էլ միշտ ավելի լավն ա լինում :)

Ասեմ նաև, որ հարգելի պատճառով օգտագործել եմ The Homebakery-ի ֆոտոն :) Երեկ պեչիկները վերցրել գնացել էինք
ման գալու: Մի մասը ճանապարհին կերել ենք: Մնացածն էլ տոպրակի մեջ էնքան են էս ու էն
կողմ եղել, որ կորցրել են իրենց ապրանքային տեսքը :))))
Իմ թխածները մի փոքր այլ տեսք ունեն` ավելի կլորիկ են ու թմբլիկ: Էնպես որ չզարմանաք ու չվախենաք, եթե դուք էլ նկարի տեսքը չստանաք: Ինդիվիդուալ մոմենտ ա ;)))

Եվ այսպես: Մեզ պետք ա 75 գրամ կարագ, 0.6 բաժակ /բաժակը
200 գրամանոց ա/ շաքարավազ, 0.2 բաժակ ձեթ, 1 բաժակ ալյուր, կես թեյի գդալ սոդա ու
1 թեյի գդալ վանիլային շաքարավազ:
Հարում ենք կարագը շաքարավազի հետ: Հետո ավելացնում ենք ձեթն ու մի քանի րոպե էլ հարում: Ալյուրը, սոդան ու վանիլային շաքարավազը խառնում ենք իրար, լցնում կարագի վրա ու մի փոքր էլ հարիչով հարում: Հետո սկսում ենք խմորը տրորել ձեռքերով այնքան, մինչև համեմատաբար համասեռ դառնա: Այնուհետև խմորից մոտ 2սմ գնդիկներ ենք սարքում:
Պեչիկները թխվում են 200 աստիճանի տակ տաքացած ջեռոցում մոտ 15 րոպե: Թխվելու ընթացքում դրանք թեթևակի դեղնում են ու ճաքճքում: Կարևորը` չթողնեք գույնը շատ մգանա, թե չէ համով չի լինի:

Եթե հավանում եք բաղադրատոմսերը, հետևեք իմ էջին նաև Facebook-ում :)

No comments:
Post a Comment