Բոլորն էլ գիտեն, թե ինչ օգտակար ա կաթնաշոռը և այլն, և այլն…
Էդ թեմայով ռեֆերատ մեկ էլ չեմ գրի ;) Ուղղակի ասեմ, որ էս կեքսի բաղադրատոմսն ինձ
շատ անգամներ ա փրկել, երբ պետք ա եղել արագ ու պարզ մի բան թխել կամ վերացնել սառնարանում
մնացած կաթնաշոռը, որը ոչ ոք չէր ուզում ուտել :) Հուսով եմ` ձեզ էլ այն դուր կգա իր
պարզությամբ ու դասական համով:
Կեքսի համար պետք ա 200 գրամ շաքարավազ, 200 գրամ ալյուր,
200 գրամ կաթնաշոռ, 200 գրամ կարագ: Ցանկության դեպքում կարագը կարելի ա փոխարինել
3/4 բաժակ /բաժակը 200 գրամանոց ա/ ձեթով: Մեզ պետք կգա նաև 3 ձու, 1 թեյի գդալ սոդա,
վանիլ, չամիչ կամ ընկույզ` ըստ ցանկության:
Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում կաթնաշոռն ու
կարագը: Խառնելուց հետո վրան լցնում ենք ալյուրը, սոդան, վանիլն ու չամիչ-ընկույզը:
Մի անգամ էլ խառնում ենք խմորը, լցնում ձեթոտած ամանի մեջ ու դնում նախօրոք 180-ի վրա
միացրած /միայն ներքևի տենը/ ջեռոցը:
Կեքսը պատրաստ կլինի մոտ 45 րոպեից:
Եթե քունջիթ սիրում եք, ապա թխելուց առաջ այն շաղ տվեք կեքսի վրա:
Հա, մի բան էլ: Էս կեքսը լավ թխվում ա նաև ձևավոր ամաններում
ու շատ հեշտ դուրս ա գալիս դրանց միջից :)
Եթե հավանեցիք բաղադրատոմսը, հետևեք իմ էջին նաև Facebook-ում :)

No comments:
Post a Comment