Սա <<հեշտ ու արագ>> շարքի հերթական բաղադրատոմսն
ա` նույնիսկ հարիչ պետք չի գալիս, քանի որ քափքեյքների էս բաղադրատոմսում ձու չկա:
Խմորն էլ պատրաստ ա լինում 5 րոպեից :)
Ամանի մեջ մաղում ենք 1,5 բաժակ ալյուր /բաժակը 200գ ա/,
կես թեյի գդալ սոդա, վանիլ, 4 ճաշի գդալ կակաո ու վրան ավելացնում 1 բաժակ շաքարավազ:
Գդալով խառնում ենք ու մեջն երկու փոսիկ անում: Մեկի մեջ լցնում ենք մեկ թեյի գդալ
քացախ, մյուսի մեջ` կես բաժակ ձեթ: Ամբողջը խառնում ենք ու վրան լցնում մի բաժակ
/200գ/ թույլ եփած սառը սուրճ: Էլի մի լաաաավ խառնում ենք:
Վերցնում ենք կեքսերի ու քափքեյքերի համար նախատեսված ամաններն ու ձեթոտում: Եթե ունեք քափքեյքերի համար նախատեսված թղթեր, ապա ամանները ձեթոտել էլ պետք չի:
Վերցնում ենք կեքսերի ու քափքեյքերի համար նախատեսված ամաններն ու ձեթոտում: Եթե ունեք քափքեյքերի համար նախատեսված թղթեր, ապա ամանները ձեթոտել էլ պետք չի:
Ջեռոցը միացնում ենք 170ի վրա:
Քափքեյքերը թխվում են 25-30 րոպե:
Պատրաստ քափքեյքերը կարելի ա զարդարել գլազուրով, կրեմով, հատապտուղներով, շաքարի փոշիով, կամ ալարել ու հենց էդպես էլ ուտել ;)
Քափքեյքերը թխվում են 25-30 րոպե:
Պատրաստ քափքեյքերը կարելի ա զարդարել գլազուրով, կրեմով, հատապտուղներով, շաքարի փոշիով, կամ ալարել ու հենց էդպես էլ ուտել ;)
Ի դեպ, թխելու հաջորդ օրն այս քափքեյքերը շաաատ ավելի համով են լինում ու թղթից հեշտ են պոկվում
;)


nyam-nyam-nyam
ReplyDelete