Friday, 12 October 2012

Կաթնաշոռով ու մրգերով թխվածք




Էս թխվածքը հաստատ դուր կգա չիզքեյքի սիրահարներին: Թեթև ա, մրգային ու շատ համով: 

Միանգամից անցնեմ բաղադրատոմսին ;)
Խմորի համար մեզ պետք ա 150 գրամ կաթնաշոռ, 50 գրամ շաքարավազ, 1 ձու, 90 գրամ կարագ, վանիլ, 200 գրամ ալյուր, 1 լիմոնի կեղևի քերուկ, 1 թեյի գդալ սոդա:
Կաթնաշոռով շերտի համար պետք ա 250 գրամ կաթնաշոռ, 100 գրամ թթվասեր, 125 գրամ շաքարի փոշի, 1 ձու, 40 գրամ օսլա, վանիլ, միրգ:

Սկզբում սարքում ենք խմորը: Կաթնաշոռը խառնում ենք շաքարավազի ու փափկած կարագի հետ: Ավելացնում ենք ձուն, հարում, հետո` լիմոնի քերուկը, վանիլը, սոդան ու ալյուրը: Մի փոքր տրորում ենք խմորն, ապա փաթաթում в пищевую пленку /հայերեն չգիտեմ ոնց են ասում/ ու մի կես ժամով դնում ենք սառնարան:
Անցնենք կաթնաշոռով շերտին: Կաթնաշոռը խառնում ենք շաքարի փոշու, վանիլի հետ: Ավելացնում ենք ձուն, խառնում, հետո ավելացնում թթվասերն ու օսլան: Էլի մի լավ խառնում ենք:
Խմորը բացում ու դնում ենք այն ամանի մեջ, որով պիտի թխենք:
Լուծում ենք մրգի հարցը: Բաղադրատոմսում գրված էր` 500 գրամ մաքրած սալոր: Ես խմորի վրա դեղձ եմ շարել ու կարծում եմ, որ շատ համով կլինի փորձել նաև խնձորով, ելակով, ազնվամորիով կամ բանանով:


Եվ այսպես, խմորի վրա խիտ-խիտ շարում ենք միրգը, վրան լցնում կաթնաշոռով խառնուրդն ու դնում նախօրոք 180-ի վրա միացրած ջեռոցը: 45-50 րոպեից թխվածքը պատրաստ կլինի:
Այն կարելի ա զարդարել մրգերով, վրան մուրաբա լցնել, կամ հենց էդպես էլ ուտել :)


Եթե հավանեցիք բաղադրատոմսը, հետևեք իմ էջին նաև Facebook-ում :)

No comments:

Post a Comment