Friday, 24 May 2013

Կաթնաշոռով ու բանանով փքաբլիթներ



Վաղուց բան չեմ գրել բլոգում.. Ալարում էի, ինչ ասեմ :)))) Սակայն էս բաղադրատոմսն էնքան դուրս եկավ, որ չէի կարող չկիսվել:  Փորձեք, հաստատ չեք փոշմանի ;)



Փքաբլիթների համար պետք ա 350գ կաթնաշոռ, 5-6 ճաշի գդալ շաքարավազ, 2 ձու, 1.5 բաժակ ալյուր, 0.5 թեյի գդալ սոդա, վանիլ ու 2 հատ բանան:

Ձուն խփում եք շաքարավազի հետ, վրան ավելացնում կաթնաշոռը, ալյուրը, սոդան ու վանիլը: Ստացվում ա ձեռքերին կպչող խմոր:
Ճաշի գդալով վերցնում եք մի քիչ խմոր, ալյուրոտում, գնդիկ անում ու մեջը դնում եք մոտ 2 սմ հաստությամբ կտրած բանանի օղակ: Հետո գնդիկը ինչքան հնարավոր ա տափակացնում եք էնպես, որ բանանը խմորից դուրս չգա ու ձեթի մեջ տապակում: Ասեմ, որ փքաբլիթները թավայում հավես բարձրանում են ;)

Բանանի փոխարեն խմորի մեջ կարելի ա դնել նաև օսլայի մեջ թաթախած ելակ: Շաաաատ համով ա լինում: 
Փքաբլիթները կարելի ա պատրաստել նույնիսկ առանց մրգի` պարզապես փոքրիկ գնդիկների կամ բուբլիկների տեսքով ;) Վերջում էլ վրան շաքարի փոշի շաղ տալ: 


Էս չափաբաժնից ստացվում ա մոտ 20-25 փքաբլիթ:

Իդեպ, հենց պատրաստելու օրն էլ դրանց վերջը տվեք, փքաբլիթները նախատեսված չեն պահելու համար ;)

No comments:

Post a Comment