Saturday, 1 June 2013

Ելակով ու կաթնաշոռով թխվածք

(այդքան սպասված ամռան առաջին օրվա կապակցությամբ ;) )

Թխվածքի բաղադրատոմսը վերցրել եմ մորաքրոջիցս ու կարգին փոփոխել` հեշտացրել եմ, արագացրել ու մեջն ավելացրել իմ սիրած ելակը: Պատկերացրեք, որ շատ էլ լավ ա ստացվել ու հաստատ դուր կգա բոլոր իմ նման ալարկոտ ելակամաններին ;)  


Իսկ եթե սովորություն ունեք սառցարանում ելակ պահել, ապա էս ամառային թխվածքը բավականին կգունավորի ձմռան երկար երեկոները :)

Թխվածքի համար անհրաժեշտ ա 2 ձու, 3/4 բաժակ շաքարավազ, 100 գրամ կարագ (կարելի ա փոխարինել 1/2 բաժակից մի փոքր քիչ անհամ ձեթով), 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ քացախ, 2 բաժակ ալյուր ու վանիլ:


Կաթնաշոռով շերտը համարյա նույնն ա, ինչ Կաթնաշոռով ու մրգերով թխվածքի մեջ` 250 գրամ կաթնաշոռ, 50 գրամ թթվասեր, 125 գրամ շաքարի փոշի, 1 ձու, 3 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա, վանիլ ու 400-500 գրամ ելակ:


Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել ձեթը կամ փափուկ կարագը, սոդան, քացախը, ալյուրն ու վանիլը: Մի լավ խառնել: Ստացվում ա կիսապինդ խմոր, որի մեջ կարելի ա մի կես բաժակ մանր կտրատած ընկույզ էլ ավելացնել:

Այն լցրեք ամանի մեջ (ինկատի ունեցեք, որ խմորը համարյա կրկնակի բարձրանում ա) ու հավասար տարածեք: Հետո խմորի վրա պետք ա շարել ելակները:



Անցնենք կաթնաշոռով շերտին:

Կաթնաշոռը հարիչով խփել շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլը, թթվասերը, ձուն ու օսլան: Խառնելուց հետո զանգվածը լցրեք թխվածքի վրա ու դրեք նախօրոք 190 վրա միացրած ջեռոցը: 
Մոտ 30-40 րոպեից կաթնաշոռով շերտը կկարմրի ու թխվածքը պատրաստ կլինի: 



Միացեք էջին նաև facebook -ում :)

No comments:

Post a Comment