Ինչու՞ որոշեցի բլոգ գրել: Դե~:
Չգիտեմ ով ոնց, բայց ես ուտել սիրում եմ: Պատրաստել էլ: Ուղղակի կա մի պրոբլեմ: Համբերությունս
չի տալիս երկար - բարակ տնկվել խոհանոցում: Իսկ գտնել համեղ ուտեստի բաղադրատոմս, որը
համ էլ արագ ա պատրաստվում, այնքան էլ հեշտ բան չի: Ստիպված եմ լինում ժամերով փորել
համացանցը կամ տանջել ծանոթներիս` իմ ուզածը գտնելու հույսով: Ճիշտ էք, այդ նույն ժամանակը
կարող էի ծախսել վերը նշված <<երկարատև>> ուտեստի պատրաստման վրա, բայց..
Բայց :)
Մի օր էլ որոշեցի, որ գուցե կան մարդիկ, որոնց իմ գրառումները պետք կգան: Իսկ եթե ոչ… Դե ինչ, մի առավելություն այս բլոգն ինձ կտա` չեմ կորցնի գտածս բաղադրատոմսերը ;)
Մի օր էլ որոշեցի, որ գուցե կան մարդիկ, որոնց իմ գրառումները պետք կգան: Իսկ եթե ոչ… Դե ինչ, մի առավելություն այս բլոգն ինձ կտա` չեմ կորցնի գտածս բաղադրատոմսերը ;)
Հա, իդեպ, 10րդ դասարանում երկու ամիս հայոց լեզու եմ պարապել
կրկնուսույցի հետ և ԲՈՒՀ ընդունվելու քննությանը ստացել 17 միավոր: Կարծում եմ, վատ
արդյունք չէր: Բայց դա վաղուց էր ;) Դրանից հետո, ցավոք, այնքան էլ շատ առիթ չեմ ունեցել
երեք կամ չորս նախադասությունից ավել գրել հայերեն: Այնպես որ բոլոր նրանց, ովքեր
(մեկ էլ տեսար) կարդան այս ամենը, նախօրոք խնդրում եմ ներողամիտ վերաբերվել թույլ տված
սխալներին:
Մի բան էլ... չեմ խոստանում, որ կգրեմ միայն խոհանոցի մասին
;)
Եվ այսպես, սկսեմ գազարով կեքսից:
Google-ը կեքս բառը թարգմանեց որպես թխվածք: Անթույլատրելի սխալ: Չգիտեմ ինչպես ա իրականում հայերենում կեքսը, բայց դա այս պահին այնքան էլ
կարևոր չի: Կարևորն էն ա, որ մի օր, երբ կրկին թափառում էի համացանցում, հանկարծ ուշադրությունս
գրավեց մի կեքս, որի մեջ 400 գրամ գազար կար: Կարծում էք, ուտելու բան չի՞: Օ ոչ:
Բաղադրատոմսը պարզ էր, պատրաստելու եղանակը` նույնպես: Էնպես որ ես ինձ համար փոքրիկ հայտնագործություն արեցի: Գազարով կեքսն իմ կերած կեքսերից ամենահամովների ցուցակում գրավեց իր արժանի տեղը:
Բաղադրատոմսը պարզ էր, պատրաստելու եղանակը` նույնպես: Էնպես որ ես ինձ համար փոքրիկ հայտնագործություն արեցի: Գազարով կեքսն իմ կերած կեքսերից ամենահամովների ցուցակում գրավեց իր արժանի տեղը:
Գազարով կեքս
Անհրաժեշտ ա 4 հավկիթ (այսինքն`ձու), 2 բաժակ (այս բաղադրատոմսում
բաժակը 200 գրամ ա) շաքարավազ, 185մլ բուսայուղ (թխվածքներում ես օգտագործում եմ եգիպտացորենի
ձեթ), 2+1/3 բաժակ ալյուր, ¾ թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ մանր աղացած
դարչին, մի բուռ ոչ շատ մանր կտրատած կամ մեծ-մեծ աղացած ընկույզ, 1թեյի գդալ մանր
աղացած մշկընկույզ (мускатный орех), և 400գ գազար:
Հավկիթները պետք ա հարել շաքարավազի
հետ, հետո վրան ավելացնել ձեթը, ընկույզները, դարչինը, աղն ու մանր քերած գազարը: Այնուհետև
եղածի վրա լցնում ենք ալյուրը (անպայման մաղեք,
թխվածքն ավելի լավը կստացվի, փորձած ա ), սոդան և անպայման խառնում գդալով: Համը չհանեք,
շատ խառնելուց մաղած ալյուրի <<էֆեկտը>> կանհետանա:
Ջեռոցը պետք ա նախօրոք միացնել 180-ի վրա և, եթե ունեք այդ հնարավորությունը, միացրեք
միայն ներքևի տենը:
Այս կեքսը ցանկալի ա թխել այսպիսի ամանի մեջ` այն մի լավ ձեթոտելուց հետո, իհարկե:
Թխվելու ժամանակը կախված ա ձեր ջեռոցից: Ինձ մոտ այն պատրաստ ա լինում 40 րոպեից:
Կեքսը լավ բարձրանում ա` համարյա կրկնակի: Իսկ հոտը… Ը~մ…
Կեքսը լավ բարձրանում ա` համարյա կրկնակի: Իսկ հոտը… Ը~մ…
Մնացածը չնկարագրեմ: Եթե մեկնումեկը որոշի սա պատրաստել, կհասկանա, որ խոսքերն ավելնորդ են: Ուտել ա պետք ;)
իմ էջը Facebook-ում :)
Chshtn asac skzbum gazarov sex kardaci heto haskaca vor xosqe keqsi masina :)
ReplyDeleteGazar???? Porcel e petq
Ի՛նչ հավես ա, Հաս!!! Գրանցվեցի քո բլոգին :) Ինձ էլ ա պետք cooking սովորել...
ReplyDeleteհե, սովորենք միասին ;)
ReplyDelete