Saturday, 8 September 2012

Քափքեյքեր "Սուրճ և շոկոլադ"



Սա <<հեշտ ու արագ>> շարքի հերթական բաղադրատոմսն ա` նույնիսկ հարիչ պետք չի գալիս, քանի որ քափքեյքների էս բաղադրատոմսում ձու չկա: Խմորն էլ պատրաստ ա լինում 5 րոպեից :) 

Ամանի մեջ մաղում ենք 1,5 բաժակ ալյուր /բաժակը 200գ ա/, կես թեյի գդալ սոդա, վանիլ, 4 ճաշի գդալ կակաո ու վրան ավելացնում 1 բաժակ շաքարավազ: Գդալով խառնում ենք ու մեջն երկու փոսիկ անում: Մեկի մեջ լցնում ենք մեկ թեյի գդալ քացախ, մյուսի մեջ` կես բաժակ ձեթ: Ամբողջը խառնում ենք ու վրան լցնում մի բաժակ /200գ/ թույլ եփած սառը սուրճ: Էլի մի լաաաավ խառնում ենք:
Վերցնում ենք կեքսերի ու քափքեյքերի համար նախատեսված ամաններն ու ձեթոտում: Եթե ունեք քափքեյքերի համար նախատեսված թղթեր, ապա ամանները ձեթոտել էլ պետք չի:


Ջեռոցը միացնում ենք 170ի վրա:
Քափքեյքերը թխվում են 25-30 րոպե:
Պատրաստ քափքեյքերը կարելի ա զարդարել գլազուրով, կրեմով, հատապտուղներով, շաքարի փոշիով, կամ ալարել ու հենց էդպես էլ ուտել ;)


Ի դեպ, թխելու հաջորդ օրն այս քափքեյքերը շաաատ ավելի համով են լինում ու թղթից հեշտ են պոկվում ;)

1 comment: